Էջ:Tsaghkahandes.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Մեր տիկնիկը էլ չի ճվա...

Կնունք-կնունք,

Տիկնի կնունք,

Քավոր աղի

Ոսկին ծլո՜ւնգ...

Ոսկի կուզի տերտերը,

Թուղթ փող կուզի տատմերը,

Արծաթ կուզի տիրացուն,

Սև փող կուզի ժամհարը...

Դե, քավոր ջան, դու ցնծա,

Կնունքն արի, ես պրծա։


Պար, պար կենտապար,

Քավո՛ր, սանամորը տար,

Ուստա Մկո, շուտ արա,

Ածա մի լավ լեգզապար։

Դի՛մպի, դի՛մպի,

Դի՛մպի –դավո՜ւր,

Զուռնան փչեց՝

Դափպի–դավո՜ւր:

Դափին տվին, ծափին տվին,

Ու պար եկան լեգզավուրին։


ՀԻՆ ՀԵՔԻԱԹ

1

Լինում է, չի լինում, մի թագավոր,
Մի գոռոզ, ինքնասեր իշխանավոր,
Սա իր մեծ որդու հարսանիքին
Ուզում է հյուր կանչել ողջ աշխարհքին։
Հրաման է տալիս
Իր իշխաններին.