Jump to content

Էջ:Tsaghkahandes.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պարկապկվին
Որ կփքվի,
Որ կձգվի,
Հարսնիք կանի
Շահի, խանի...
Իշխանները դեռ
Լուր չէին տարել։
Ամբողջ աշխարհքը
Համբավ էր առել։
Պարկապկուն էս որ լսեց՝
Փքվեց, փքվեց ու ձգվեց,
Կարծեց իր ձայնն են լսել,
Հպարտացավ ու դքվեց,
Մեկ էլ հանկարծ՝ տրաքվեց...
Ասած խոսք է՝
«Ով ոք փքվի, նա կչքվի...»։

ՇՈԻՆՆ ՈԻ ԿԱՏՈԻՆ

(Լեգենդ նոր տարբերակով)

«Շունը տան դռանը,

Աչքը տան կռանը»։

Առած

Կատո՜ւն, կատո՜ւն փափկամազ,

Մի օր ելավ վազեվազ՝

Ուզեց մտնի ամբարը՝

Հետքից հասավ Չամբարը։


Կռվին ընկավ մեջները,

Վեր տնկեցին պոչերը,

Մեկ էլ հանկարծ մեր կատուն

Փախավ էլ ետ մտավ տուն։