Այս էջը հաստատված է
1.
Մի ժամանակ
Զամբար շունը լավ ղասաբ էր,
Կերուխումն էլ անհեսաբ էր։
Իսկ էն խաթուն
Փիսո կատուն
Չամբարի մոտ աշակերտ էր.
Համ կմորթեր, համ կքերթեր
Ու միշտ առոք,
Ու միշտ փառոք։
Շունը նստած լի խանութում
Սիրտն ինչ ուզում՝ էն էր ուտում։
–Ամեն անգամ
Չաղ-չաղ միս, կամ
Լուսաթաթախ, փափուկ դմակ
Յուղ էր կտրում ատամի տակ։
Ինքն ուտում էր,
Կշտանում էր,
Իսկ խեղճ կատվին՝ ոչ թե չաղ միս,
Ոսկրից ավել բան չէր տալիս։
Եվ ինչո՞ւ տար,
Չէ՞, որ, ախր,
Նա աշկերտ էր՝ գործակատար,
Նա ի՞նչ կաներ անուշ պատառ։
2․
Գամփռ շուն էր,
Սուր-սուր ատամ,
Մեծ ուժ ուներ։
Հենց որ կատուն
Կուզեր գար տուն,
Կամ կննջեր,
Կհորանջեր,