Jump to content

Էջ:Tsaghkahandes.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սիրուն է...
Նախշուն ծտեր հազար ու բյուր
Չորս կողմից են եկել հյուր,
Թիթեռնիկներ, ճանճ ու բզեզ՝
Թռչկոտում են ուր կուզես,
Ջան, ջան, ջան,
Պարտեզների բոլոր ծառեր,
Ծաղիկներ են բաց արել,
Շուտով կգա կարմիր ամառ՝
Միրգ կբերի մեզ համար։

ԿԱՏՈԻ

Ես կատու եմ խիստ մլավան,

— Միաո՜ւ, միաո՜ւ, միաո՜ւ...

Նազ ու տուզով, ինքնահավան,

— Պա՜հ, պա՜հ, պա՜հ...

Հեռու-մոտիկ ցատկել գիտեմ՝

— Հո՛պ, հո՛պ, հո՛պ...

Սուտիկ-մուտիկ սատկել գիտեմ՝

— Վա՜յ, վա՜յ, վա՜յ...

Չար մկներին խաբել գիտեմ՝

— Օ՛հ, օ՛հ, օ՛հ...

Երբ ճանկս ընկնեն՝ լափել գիտեմ՝

— Ի՜ֆ, ի՜ֆ, ի՜ֆ...

էլ ծտի ճուտ ու հավի ձագ,

էլ թազա ձուկ, յուղ ու կարագ,

էլ պանիր, հաց, մսի կտոր,

Չեմ հարցնում՝ միշտ, ամեն օր

Գողանում եմ ու հայդե՜, պո՜ւկ,

Կտեր ծերին ուտում ծածուկ։