Jump to content

Էջ:Tsaghkahandes.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՄՌԱՆ ՎԵՐՋԸ

Ցողուն է տվել
Ցորենը արտում,
Ցողուն է տվել
Ու հասկը բռնել,
Ելել է քամին
Ու մենամարտում,
Արտը արմատից
Հանել է ուզում։
 
Փչում է ուժգին
Քամին խելագար,
Էն բարձր սարից՝
Արծվի գահից,
Սոսկում է, դողում
Ամեն թուփ ու ծառ,
Դողում, դողդողում
Գիժ քամու ահից։

Հասկերը խմբով
Քամուց չեն վախում,
Մեջք-մեջքի տված
Գնում են, գալիս,
Գնում են, գալիս,
Իրար պաշտպանում,
Գիժ քամու աոաջ
Իրար ուժ տալիս։


ՓՈՔՐԻԿ ՏՂԻ ՀՐԱՎԵՐԸ

— Ծիտիկ, ծիտիկ,
Դեսը մտիկ,
Կալ ենք կալսում,
Հլա տես,
Արի քեզ տամ