Այս էջը հաստատված է
Ձմռան պաշար
Արա քեզ։
Պաշար արա,
Տուն ռւ տեղ դիր,
Ձմեռն ապրի
Ապահով,
Չես ունենա
Կարիք կտի,
Չես իմանա
Ինչ է սով։
Տե՛ս, էն բույնն էլ
Ես եմ շինել,
էն էլ կտամ
Քեզ նվեր,
Ապա ծիտիկ,
Նրան մտիկ,
Ինչ տաք կլես
էս ձմեռ...
— Արի, ծիտիկ, ծիտ—միտուրիկ,
Չի՜կ, չի՜կ, չի՜կ...
Ծիտիկներից պուճ-մուճուրիկ,
Ճի՜կ, ճի՜կ, ճի՜կ...
Արի, թևիկ, թրփռտուրիկ,
Ճի՜վ, ճի՜վ, ճի՜վ...
Թևավորից թռվռուրիկ,
Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ...
Դու համ թևիկ, թևավորիկ,
Համ էլ ծիտիկ, ծիտ կլորիկ,
Թռի՜, թռի՜, թռվռալի,
Շինած բնիս եկ, վեր արի...
Ծիտը լսեց,
Լսեց, լսեց,
Թևին տվեց
Ու թը՜ռռռ...