Jump to content

Էջ:Tsaghkahandes.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՋԱ՜Ն, ՁՄԵՐՈԻԿ

(Ժողովրդական)
Ջա՜ն ձմերուկ,
Կարմրամիջուկ,
Սառը շաքար,
Մեղր անհալ։

Դանակի տակ տրաք-տրաքում ես,
Շղարթ-շղարթ ճաքճքում ես,
Բաց ես լինում վարդի նման,
Սեղան մտնում զարդի նման։

Մարդի բերնում
Համ ես բերում,
Ախորժալի
ճաշակ տալի։


ԱՇՈԻՆ

Աշուն է...
Ամառն անցավ, եկավ աշուն՝
Խաղողի լավ ժամանակ,
Թեև տեսքով շատ չէ նախշուն,
Բայց՝ պտղաբեր եղանակ։

Նախշուն է...
Մեկ էլ տեսար՝ արև կանի,
Խառնաշփոթ եղանակ,
Հանկարծ, մեկ էլ անձրև կանի
Մի քանի օր շարունակ։

Ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն...
Ամբարները լիքը ցորեն,
Գարին առատ, գինին շատ,
Տես, բոլորը ոնց ուրախ են,
Տարին կանցնի անարատ։