Էջ:Tsaghkepunj.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ճոճանակ,
Գնա՛, արի՛
Շարունակ,
Շարունակ...
Գնա, արի
Անդադար,
Ամեն րոպե,
Ամեն ժամ
Սլաքներդ
Առաջ տար։

Հենց որ անցնես
Մի նոր ժամ՝
Ամուր-ամուր
Մուրճիդ տուր,
— Զրը՜նգ...
— Հո՛պ-պո՛պ...
— Զրը՜նգ...
— Հո՜պ-պո՜պ...
Թի՜կ-թա՜կ,
Ճոճանակ,
Թի՜կ-թա՜կ,
Շարունակ...


ՆԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ

— Բուլի-բուլի՜, բուլի-բուլի՜,
Իմ բադիկնե՜ր,
Եկե՛ք կերե՛ք ախորժելի
Ձեր հատիկներ,
Հերիք ինչքան սառը ջրում
Լող-լողացիք,
Թև թափ տալով, դուք անդադրում
Ճղճղացիք։