Այս էջը հաստատված է
Ալ իմ սև էծիկ
—Մըկըկըկաա՜, մըկըկըկաա՜...
Կանաչ խոտի գերին ես դու,
Միշտ քու փորի խերին ես դու,
Ծլած արտի սերին ես դու,
Սուր քերծերի ծերին ես դու
Արի ցիկ-ցիկ-ցիկ,
Ա՜յ կրակի պեծիկ.
— Մըկըկըկաա՜, մըկըկըկաա՜...
Աչքերդ կրակ,
Մի-մի վառ ճրագ,
Ոտներդ բարակ,
Վազում են արագ,
Պոչդ անհանգիստ՝
Տմբ-տմբան է խիստ.
- Արի՛, ցի՜կ-ցի՜կ-ցի՜կ,
Ա՜յ իմ սև էծիկ.
— Մըկըկըկաա՜, մըկըկըկաա՜...
Մկկա՛ էդ սասիդ մատադ,
Կմկմա՛, էդ նազիդ մատաղ,
Էդ քու ձենը բարձր ու զիլ՝
Քեզ միշտ լսել՝ ո՞վ չի ուզիլ.
Արի, ցիկ-ցիկ-ցիկ,
Ջա՜ն, կրակի պեծիկ...
— Մըկըկըկա՜, մըկըկըկա՜.
ՔԱՋ ՁԱԳՈԻԿԸ
Թխսամերը կըրըխկալի
Ձագուկներով ման է գալի,
Ու մի կուտիկ գտնելուն պես՝
Ճուտիկներին ձեն է տալի.
— Կը՜-կրը՜խկ, կը՜-կրը՜խկ։