Այս էջը հաստատված է
Երկաթ է կոկում դարբինը սալին,
Նրա կռները՝ ջլոտ, մսալի,
Գործում են արագ՝
Ծանր մուրճի տակ։
Թա՛-կլի՜֊թա՛-կլի՜
Թա՛-կլի՜–թա՛,
Թա՛-կլի՜, թա՛-կլի՜
Թա՛-կլի՜-թա՛,
— Ամուր խփի կռանը,
Ա՜յ դարբին,
Զոռ տուր աջիդ կռանը
Դո՛ւ զարբին,
էդ քու ծեծած երկաթով
Զրնգան
Ջեբդ է լցվում էրծաթով
Ծլնգան...
Կլի՛-թա՜, կլի՛-թա՜,
Թա՛-կլի՜-թա՛...
Կլի՛-թա՜, կլի-թա՜,
Թա՛-կլի՜–թա՜...
Երկաթ է կոկում դարբինը սալին,
Ու քրտնամխած էն հոգնած հալին՝
Համ երգ է երգում,
Համ երկաթ թակում։
Քչքչալով սարի լանջից
Ցած է իջնում
Գետը բարակ,
Ցած է իջնում, ձորի միջից
Դուրս է փախչում
Արագ-արագ։
Դուրս է փախչում ձորի միջից.