Jump to content

Էջ:Tsaghkepunj.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

<

Ճյուղերից։
Ձվից պրծել,
Թուխս էր եկել,
Տաք-տաք նստել,
Ձվերին՝
Գիշեր-ցերեկ
Աչք էր ձգել,
Սպասում էր
Ճուտերին...
 
Երբ զեփյուռը փչում հանկարծ
Օրորում էր ծառ ու ճյուղ,
Ծիտիկը իր ձվին նստած՝
Պաշտպանում էր աներկյուղ։


ՀԱՐՍԱՆՔԱՏՈՒՆ

Կեսօրն անցել էր...
Արևն անցել՝
Դեմ էր առել սարերին,
Քամու ընկեր
Հովն էր ընկել՝
Թռչկոտում էր քարերին:
Անուշահոտ
Ծաղիկ ու խոտ
Աչքը ձգած արևին՝
Սպասում էին
Նրա վերջին
Քաղցրահամբույր բարևին։
Էն անհամար
Շողերը վառ
Արեգնազան արևի՝
Չէին ուզում
Հրաժեշտ տան
Ծլին, ծաղկին, տերևին։