Jump to content

Էջ:Tsaghkepunj.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ պլպլան
Զարդի նման
էդ շողերը բոցավառ՝
Փարվել էին
Նրանց լանջին
Ու պլպլում անդադար։
Փարվել էին
Ու բոլորին
Քողը գցած հարս արել,
Տափն ու մերին՝
Հարսանքատուն՝
Հանդը շքեղ զարդարել:
Կեսօրն անց էր...
Արևն անցել՝
Դեմ էր առել սարերին,
Քամու ընկեր
Հովն էր ընկել՝
Թռչկոտում էր քարերին։
  

ԾԻՏԻԿԻ ՍԵՐԸ

Ծիտիկը ծի՜վ, ծի՜փ ծի՜վ, ծի՜վ,
Ճը՜ռռռ, վը՜ստ, ճի՜վ-ճի՜վ, ճի՜վ,
Ծլվլում է
Ճկճկում,
Ճկճկում է՝
Ու երգում.
Ես սիրում եմ կարմիր արև,
Կարմիր արև,
Ես սիրում եմ կանաչ տերև,
Կանաչ տերև,
Ես սիրում եմ գույնզգույն վարդ,
Գույնզգույն վարդ,
Ես սիրում եմ ծիլ ու ծաղիկ,
Ծիլ ու ծաղիկ։