Jump to content

Էջ:Tsaghkepunj.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ու ոտներիդ
Կհասնի։

Երբ կծկվես,
Գունդ կդառնաս
Կլորիկ,
Երբ կձգվես՝
Կերկարանաս
Սլուլիկ։

Դու մի պստիկ.
Բայց թշնամիք
Շատ ունես,
Ու էդ հալին՝
Շատ-շատերին
Կհաղթես։

Էդ փշերդ,
Սուր բզերդ
Անհամար,
Քեզ կպահեն,—
Զենք ու զրահ են
Անհամար:


ԳՅՈՒՂԻ ՀԵՌԱԽՈՍԸ

— Ապի՜, ապի՜, Ավագ ապի՜,
Ավագ ապի՜,
Աստված սիրես, էշը կապի՜,
էշը կապի՜...
— Ադա՜ Տիգրա՜ն, Տիգրա՜ն, Տիգրա՜ն,
էհե՜յ Տիգրա՜ն,
Իշին ի՞նչ կա, ի՞նչ կա նրա՜ն...
Ի՞նչ կա նրա՜ն...