Էջ:Tsaghkepunj.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Մերոնց իշին երեկ գիշե՜ր,
Երեկ գիշե՜ր,
Գազանները փո՜րն են քշե՜լ,
Փո՜րն են քշե՜լ...
— Ա՜յ հա՛խն ա, ա՜յ տե՛ղն ա՜,
Թամամ տեղն ա՜,
Գիքոր բիձու իստակ մեղն ա՜,
Հալալ մեղն ա՜...

— Ա՜յ տնաշեն, էդ ի՞նչ ասիր,
էդ ո՞նց ասիր,
էլած-չելած՝ լավ էր, գեշ էր,
Մի կենտ էշ էր
Մի կենտ է՜շ...


ՏԻԿՆԻ ՊՍԱԿ


Պսակ-պսակ, տիկնի պսակ,
Փեսան եկավ լիքը քսակ.—
Տիրնա՜-նինե՜,
Տիրնա՜-նինե՜,
Զուռնի ձենը գեղով մին է։

Բոյը չինար, մեջքին քամար,
Աչքերը ծով, ունքը կամար,
Տիրնա՜-նինե՜,
Տիրնա՜-նինե՜,
էս մեր փեսան շատ անգին է։

Բարով եկաք, ա՜յ բարով եկաք,
Ձեր ճամփեքը փունջ մանուշակ,
Տիրնա՜-նինե՜,
Տիրնա՜-նինե՜,
Նորահարսը ձեր բաժինն է։