Էջ:Tsaghkepunj.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տիտիկ արած քիչ կացի,
Բեզարած են քու տոտերը,
- Ո՜ւֆ, ո՜ւֆ, ո՜ւֆ...

Ջա՜ն, իմ բալեն, իմ ջանեն,
Իմ խնդիրը կատարեց,
- Ի՜ֆ, ի՜ֆ, ի՜ֆ...

Կլպլտալեն, խնդալեն՝
Նստեց ինձ հետ զրույց արեց։
- Ջա ն, ջա՜ ն, ջա՜ն։


ԾԱԾԱՓ

Ծածափ կանի իմ բալեն,
Թռվռալեն, խնդալեն.
- Ծա՜փ, ծա՜փ, ծա՜փ,
Ես քու էս չաղ-չաղ
Թաթերին մատաղ։

Ծածափ կանի, պար կգա,
Բալիս պես պարող չկա.
- Պա՜ր, պա՜ր, պա՜ր.
Ես քու էս ղոչաղ
Տոտերին մատաղ։

Ծածափ կանի ծիծաղով,
Երգ ասելով ու խաղով,
- Ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն.
Ես քու կլպլտան
Սուր լեզվին ղուրբան։

Ծածափ կանի՝ ծափ-ծփոց,
Սա չգիտե լաց ու կոծ,