Էջ:Tsaghkepunj.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այ չխկչխկան օրորո՜ց
Նանիկ կասեմ, օրորա՛
Օրոր, բալիկս օրոր։
Բալիս առանց լաց ու կոծի
Գրկիդ մեջը քուն արա՛,
Օրո՜ր, չալիկիս, օրո՜ր։

Շենքդ սարքով տաշած է,
Լուծդ չարխով քաշած է,
Օրոր, ջանիկս, օրո՜ր։
Մեռնեմ գրկիդ քնողին՝
Չալ ու չալտիկ նախշած է՝
Օրոր, մանկիկիս, օրո՜ր։

Քու դոշակը բուրդ է տաք,
Ղոյթուկի բարձ գլխիդ տակ,
Օրոր, անուշիս, օրո՜ր։
Կապաններդ ատլասի
Քանի կարաս շուտ մաշի,
Օրոր, Մանուշիս, օրո՜ր։


ՏԻՏԻԿ

Տիտիկ արա դու ըստի,
Ա՜յ աղունիկ իմ բալա,
— Տի, տի՜, տի՜կ,

Տիտիկ արա, քիչ նստի,
Հետո անուշ բլբլա,
—Լա՜, լա՜, լա՜..

Տիտիկ արա, դինջացի,
Ցավդ տանի ապերը,
— Ա՜խ, ա՜խ, ա՜խ...