Jump to content

Էջ:Tsaghkepunj.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՓՈՔՐԻԿ ՏՂԻ
ՀՐԱՎԵՐԸ

— Ծիտի՜կ, ծիտի՜կ,
Դեսը մտիկ,
Կալ ենք կալսում,
Հալա տե՛ս,—
Արի՜ քեզ տամ
Մի բուռ հատիկ,
Ձմռան պաշար
Արա՛ քեզ։
Պաշար արա՛,
Տուն ու տեղ դիր,
Ձմեռն ապրի
Ապահով,—
Չես ունենա
Կարիք կտի,
Չես իմանա
Ինչ է սով։
Տե՛ս, էն բունն էլ
Ես եմ շինել,
Էն էլ կըտամ
Քեզ նվեր,—
Ապա՛ ծիտիկ,
Նրան մտիկ,
Ինչ տաք կըլես
էս ձմեռ...


— Արի ծիտի՜կ, ծիտ-միտուրիկ,
— Չի՜կ, չի՜կ, չի՜կ...
Ծիտիկներից պուճ-մուճուրիկ,
— Ճի՜կ, ճի՜կ, ճի՜կ...
Արի՛ թևիկ, թրփռտուրիկ: