Jump to content

Էջ:Tsaghkepunj.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ճի՜վ, ճի՜վ, ճի՜վ...
Թևավորից թռվռուրիկ,
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ...
Դու համ թևիկ, թևավորիկ,
Համ էլ ծիտիկ, ծիտ կլորիկ,
Թռի՜, թռի՜, թռվռալի,
Շինած բնիս ե՛կ վեր արի...
 
Ծիտը լսեց,
Լսեց, լսեց,
Թևին տվեց
Ու թը՜ռռռ...


ԱՄՊԵՐԸ

— Ռուբի՜կ, Ռուբի՜կ, նայիր, տե՜ս,
էն մեծ ամպը ուղտի պես
Վիզը երկար, դունչը ցից՝
Ո՜նց է գնում առաջից։

Քարվանբաշի է դառել,
Իր քարվանի թոկն առել,
Զնգլ-մնգլ, ժո՜ւմ, հա ժո՜ւմ,
Քարվանն առաջ է քաշում։

Էն մի ամպն էլ, հրեն հա՜,
Կասես փիղ է աժդահա,
Տերը նստած հաստ գլխին
Մուրճ է խփում, որ գնա։

— Տղե՜րք, նայե՛ք, էն ամպին,
Ոնց է կանգնել կես ճամփին,