Էջ:Tsaghkepunj.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՉԱԼ ԱՔԼՈՐԸ


— Ծու-ղրու-ղու-ո՜ւ, լուսացավ,
Վեր կա՛ց, թառից ցած արի՛,
Երնե՞կ քեզ պես քնուկ հավ՝
Մեր նանն էլի կճարի՞.
Եվ հավերը սուսուփուս՝
Թռան մեկ-մեկ բնից դուրս։
— Ծու-ղրու-ղու-ո՜ւ, ճաշ դառավ,
Շողեր նանի, դուրս արի՛,
Դեռ էնքան էլ չես պառավ,
Որ ոտներդ բեզարի։
Ու մեր նանը դուրս եկավ,
Չալ աքլորին կուտ տվավ։


ԴԱՆ-ԴԱՆԻ*

(Ժողովրդական)


Հա դան-դանի՜, դան-դանի՜,
Նանը չարդ կտանի,
Կանգնի բալա, ծառ արա,
Իմ ծնկանը թառ արա։
Ծա՜ռ, ծա՜ռ, ծա՜ռ,
Տե՛ս դու ո՜նց
Մեծացա՜ր...

Հա դան-դանի՜, դան-դանի՜,
Աչքի լուսն ես քու նանի,
Մեր մութը տան ճրագն ես
Աև ոչխարի դմակն ես։

__________________
Երգ-երաժշ. Դ. Ղազարյանի