մարդ։ Հաճախ է մոռացվում ընթերցողի «էմոցիոնալ անգրագիտության» վերացման անհրաժեշտության հարցը։ Սովետական նշանավոր գրող Լեոնովը իրավացի կերպով նշում է, որ պետք է մարդկանց սովորեցնել վայելելու «մայրամուտի, արշալույսի, թռչունի երգի պատճառած բերկրանքը»։
Կարելի՞ է լիարժեք մարդ լինել՝ հոգեկան ու մտավոր աշխարհի ողջ բազմազանությամբ և չհիանալ ամպերի հրդեհով՝ աշնան մայրամուտին, չզգալ, թե ինչպես է մեռնող արեգակը տխուր գգվանքով վառում լեռների կատարները,չլսել բաց պատուհանի տակ աշնան մշուշում սրսփացող գեղուղեշ բարդիների շշուկն ու շրշյունը և (եթե պատանի եք կամ երիտասարդ) չզգալ ձեր շուրջը անտես ու հուշիկ շրջողի պայծառ տրտմությամբ հյուսված անուրջը։ Կարո՞ղ է մարդու հոգին ազատվել ճղճիմ զգացմունքներից, մաքրվել, բարձր և վեհ խոհերով ու զգացմունքներով խանդավառվել, զգալ մեծ պոետի պարգևած երջանկացնող վայելքը առանց պոեզիայի։ Լավ է ասել բանաստեղծը.
|
Կարելի՞ է, օրինակ, պատկերացնել, որ անհուն նրբության ու մեղմության տրամադրող «Տխրություն» և «Շշուկ ու շրշյուն» բանաստեղծությունները սիրող մարդը կոպիտ ու գռեհիկ լինի։
|
Կարո՞ղ է այս բանաստեղծությամբ ապրող, այս ոգով դաստիարակված մարդը դավել, դավաճանել։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե քիչ օգտակար բան կա «Տխրության» կամ «Շշուկ ու շրշյուն»-ի մեջ՝ չէ՞ որ այնտեղ չի կարելի գտնել մարտագոռ կանչեր, խրատաբանություն։ Չմոռանանք, սակայն, շատ կարևոր մի բան՝ Տերյանի անսահմանորեն նուրբ ու մեղմ, ազնիվ ու հրապուրիչ խոսքը վարակում է ընթերցողին, ապրեցնում, համակում, տարիների ընթացքում դառնում էություն, մեղմացնում ու ազնվացնում է նրա բարքը։
Ստեղծագործական օրինաչափ առաջընթացը Տերյանին բերեց դեպի Հոկտեմբերով նշված հանրակարգը։ Տերյանին դեպի Հոկտեմբերը բերեցին «Մթնշաղի անուրջներ»-ը, «Ոսկի հեքիաթ»-ը, «Վերադարձ»-ը, «Երկիր Նաիրի»֊ն։ Այո, և՛ քաղաքացիական երգերը։ Ե՛վ «Տխրություն»֊ը, «Շշուկ ու շրշյուն»֊ը, մարդու,