Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա բախտի ու ճակատագրի համար մտորումները, նաիրյան հողի տառապանքը, «լուսե հովտի», նոր ու պայծառ հորիզոնների կարոտն ու տենչանքը: Դա, ասացինք, օրինաչափ ընթացը է: 1910֊ին «Վերադարձ» երգող Տերյանը, որ հետո էլ բանաստեղծին կոչ էր անում «սիրտը վառ ատրուշան» դարձրած լուսավորել ժողովրդի անցնելիք ուղին, Հոկտեմբերին բռնկած հրացոլքին տարավ այդ ատրուշանի կրակը, նետվեց ճարակող հրդեհների մեջ՝ նորի ու մարդկայինի համար, «միշտ արշալույսի ձգտող» իր ժողովրդի ու մյուս ժողովուրդների համար: Աչքերը հառած հորիզոնում բռնկած հրացոլքերի կարմիրին, նա ազդարարեց.

Հարյավ հավետ, հարյավ հոգին իմ որբ
Մահանըման քնից, քնից անարգ.
Քեզ եմ երգում, կարմի՜ր, արյունաբորբ
Ազատության դրոշ—քեզ փա՜ռք...


Եվ նրա հոգին հարյավ այն ժամանակ, երբ մարմինը մեռնում էր։ Ու հարյավ նաև «հարյավ» բառը: Ինչքա՜ն երկար ճանապարհ է նա կտրել. հարյուրամյակներ շարունակ «Քրիստոսի» և «մեռելոցի» հարևանը (Քրիստոս յարեաւ ի մեռելոց) պոկվել է և՛ Քրիստոսից, և՛ մեռելոցից և կապվել հրդեհված հոգու հետ, նոր հարևաններ ընտրելով «կարմիր»-ը, «արյունաբորբ»-ը, «ազատության դրոշ»֊ը (կարճ ժամանակ անց այդ «հարյավ»-ը արտակարգորեն տեղին պիտի շողա Չարենցի պոեզիայում)։ Ապա հնչեցին քայլերի ռիթմով «Ե՛լ դեմոկրատիաս»-ն, պոետական հրամանի հնչերանգով կոչը նորաստեղծ կարգերի թշնամիների դեմ։ Իր ստեղծագործությամբ ավարտելով հայ դասական պոեզիայի վերջին էջը, Տերյանը դարձավ սովետական գրականության աոաջին սկսողներից ու հիմնադիրներից մեկը։

Մեղմախոս ու նրբանուրբ տողեր կերտած Տերյանը առաջիններից էր, որ պոետական սխրանքը համատեղեց քաղաքացիական մեծագործության, զինվորագրվեց նորի, հեղափոխության բանակին, դարձավ կոմունիստ, Լենինի ու Շահումյանի բարեկամ ու զինակից, սովետական պառլամենտի անդամ, պետական ականավոր գործիչ։ Թեև նա չտեսավ իր նաիրյան երկրի ազատագրությունն ու վերածնունդը, բայց ջերմ ու անբեկանելի հավատով գրեց, որ փրկությունը հեղափոխական Ռուսաստանին միանալու մեջ է. «Բանվորական և գյուղացիական Ռուսաստանի սոցիալիստական կարմիր գնդերն են, որ պիտի մի գեղեցիկ օր եղբայրական ձեռք մեկնեն տանջված ու կեղեքված, մահացու վտանգի մեջ գտնվող հայ գյուղացուն ու բանվորին, միայն Ռուսաստանի բանվորական և գյուղացիական խորհուրդների իշխանության կարմիր գնդերն են, որ կարող կլինեն ազատություն ավետել արյունաներկ երկրին»։

Իրականացան համառուսական Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ կոմունիստ բանաստեղծի բաղձանքներն ու կանխատեսումները։ «Արյունաներկ երկիրը» ազատագրվեց դարավոր ճնշումից, ֆիզիկական լիակատար բնաջնջման ահավոր վտանգից և դարձավ սոցիալիստական բարգավաճ հանրապետություն։

Հին խոսք է՝ արվեստի գեղեցկի նկատմամբ ժամանակն անզոր է։ Անցյալի մեծ արվեստագետներին ժամանակը չի հեռացնում մեզնից։ Նրանք ժխտում են հայտնի օրենքը, թե ամեն ինչ հեռվից փոքր է երևում։ Այդ օրենքը վերաբերում