Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

29

***

Անդարձ աշխարհի վարդագույն միգում, Կյանքի հեռավոր, երազ օրերում, Մի խորհրդավոր թախիծ էր հսկում, Մի կարոտ էր իմ սիրտը դեգերում, Կյանքի հեռավոր, երազ օրերում...

Եվ խավար կյանքի արտուղիներում, Օտար կողմերի դաշտերում մեռած Ժպտացին հոգուս՝ դեմքըդ երերուն Եվ քո խոսքերը — արծաթե երազ,— Օտար կողմերի դաշտերում մեռած...

Եվ դժգույն կյանքի տխուր երգերում Իր ցոլքն է նետել քո հոգին պայծառ, Քո անհաս փայլն է իմ հոգին այրում Եվ գիշերներիս խավարում անծայր Կանչում է դեպի անհայտ քո հեռուն... [1909]