18
***
Մանուկ ենք մենք — երկու խեղճ, Մոլորված մանուկ, Եվ չարիքին չկա վերջ, Եվ մենք միշտ անօգ.— Մենք ճանապարհ չգիտենք,— Իսկ խավարն ագահ. Միայն մենք ենք, միայն մենք, էլ ոչ ոք չըկա...
[1915]