Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Հացի կտոր զեյթունցուն»—«Հացի կտոր զեյթունցուն», գրական ժողովածու Գր. Չալխուշյանի խմբագրությամբ ի նպաստ սովյալ զեյթունցիների, Նոր Նախիջևան, 1909։

«Գր. գոհարներ» — Սուրխաթյան, Գրական գոհարներ, 1-ին հատոր (2-րդը լույս չի տեսել), Պետական հրատարակչություն, Թիֆլիս, 1922:

«Сб. арм. литературы»—Сборник армянской литературы под редакцией М. Горького, книгоиздательство «Парус» А. Н. Тихонова, Петроград, 1916.

«Բանաստեղծություններ», 2-րդ հատոր — Ձեռագիր և կիսատ, որ Տերյանը պատ¬ րաստում էր տպագրության։

«Հ. II Բ» — «Բանաստեղծություններ», 2-րդ հատոր, 2-րդ շարք («Ոսկե շղթա»)։

«Հ. II Գ» — «Բանաստեղծություններ», 2-րդ հատոր, 2-րդ շարք (Երկիր Նաիրի»),

ԳԱԹ — Գրականության և արվեստի թանգարան։

Տերյանի երկերը առանձին ժողովածուներով հայերեն հրատարակվել են 13 անգամ. 1) «Մթնշաղի անուրջներ», Թիֆլիս, 1908։ 2) «Բանաստեղծություններ», 1-ին հատոր, Մոսկվա, 1912։ 3) «Երկերի ժողովածու» չորս հատորով, Կ. Պոլիս— Երևան, 1923—1925։ 4) «100 ոտանավոր», Թիֆլիս, 1930։ 5) «Բանաստեղծություններ», Երևան, 1936։ 6) «Մթնշաղի անուրջներ», Պեյրութ, 1939, 7) «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու», Երևան, 1940։ 8) «Ընտիր քերթվածներ», Հալեպ, 1945։ 9) «Երկերի ժողովածու» երկու հատորով (լույս է տե¬ սել միայն 1-ին հատորը), Երևան, 1950։ 10) «Վահան Տերյան», Պեյրութ, 1953։ 11) «Երկեր», Երևան, 1956։ 12) «Երկերի ժողովածու» երեք հատորով, Երևան, 1960—1963: 13) «80» (ութսուն բանաստեղծություն — Վ. Պ.), Երևան, 1965»

Դրանցից նույնիսկ համեմատաբար լիակատարները չեն ընդգրկում բանաստեղծի՝ հրատարակության արժանի ողջ գրական ժառանգությունը։ Ընդ որում՝ այդ հրատարակություններից մի քանիսի թերություններն ու պակասությունները շատ են ակնառու։ Այսուհանդերձ մեծ չափով ու շատ կողմերով նախապատրաստվել է մեր գործը։ Գրականագետների ջանքերով (մասնավորաբար ուզում ենք նշել մեծավաստակ տերյանագետ Պ. Մակինցյանին, Ա. Կարինյանին, Ս. Սուքիաս- յանին, Կ. Գրիգորյանին, Ռ. Տերյանին, Տ. Հախումյանին, Հ. Ղանալանյանին, Հ. Ղազարյանին, Ս. Ալիխանյանին և պոետի դուստր Ն. Տերյանին) արխիվներից հայտնաբերված, մասնավոր անձանցից ձեռք բերված և մամուլից հավաքված ու հրատարակված է Տերյանի գրական ժառանգության մեծ մասը։

«Երկերի ժողովածու»-ն հրատարակության պատրաստելիս մեզ շատ է զբաղեցրել շարքերի հարցը։ Հայտնի է, որ Տերյանին շարունակ մտահոգել է իր բանաստեղծությունների «սերտ կապակցության» կամ «ամբողջական հյուսվածքի» — շարքերի խնդիրը։ Նա հաճախ փոփոխել է այս կամ այն շարքի 300