Ինքնագրում «միակ» բառը ջնջված է և վրան գրված «լուսե»։ Հետո այդ ևս չի բավարարել խստապահանջ բանաստեղծին և նա երևի մեզ չհասած մի ինքնագրում կամ տպագրության ընթացքում «լուսե» բառը փոխել է «մաքուր»-ով։
22 «Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում» (էջ 46)
1 Պայծառ Աստուծո անծայր տաճարում
2 Երեկոն վառեց մոմեր դժգունակ.—
6 Մեռած լուսնյակը մենավոր–աղոտ
9 Հավետ վառվում է մի քնքույշ կարոտ...
11 Լուսնյակն արևի ցոլքերն են վառում
12 Տխուր գթության հուզումով ցավոտ.—
13 Արևի շուքն է լուսնյակը աղոտ,
15 — Քո կյանքի ցոլքն է իմ կյանքը֊կարոտ...
23 Վիհի եզերքին (էջ 47)
5 Սիրտըս մի բեռ է մեղքի պես ճնշում...
7 Պայծառ օրերի լույսը չեմ հիշում,
24 Տխուր զրույց (էջ 48)
1 Կապույտ դաշտերի ոսկեղեն աստղեր,
25 Հրաշք-աղջիկ (էջ 49)
Առաջին անգամ տպագրվել է «Երկրի ձայնը», 1908, № 24 (6 հուլիսի, էջ 5)։
«Երկրի ձայնը»-ում և «Մթնշաղի անուրջներ»-ում.
3 Փաթաթեցիր ինձ մաղերով քո երկար —
8 Հրա՛շք-աղջիկ, հավետ հաղթող ու միշտ հեզ...
13 Հրա՛շք-աղջիկ, անհայտ հողի մանուշակ,
16 Քնքույշ, գգվող — երազ բախտի հիշատակ...
26«Որպես ծաղիկն է անխոս գունատվում» (էջ 50)
Առաջին անգամ տպագրվել է «Երկրի ձայնը», 1908, № 19 (1 հունիսի, էջ 5)
«Երբեք չեմ բանա սրտիս դուռը փակ» վերնագրով։
1 Ինչպես ծաղիկն է անխոս գունատվում
3 Այնպես սերը թող մեռնի իմ սրտում,
4 Որ պայծառ կյանքիդ տխրանք չը բերի...
7 Երբեք չեմ բանալ սրտիս դուռը փակ,
8-րդ տողը չկա (երևի դուրս է ընկել)։
«Մթնշաղի անուրջներ»֊ում.
4 և 7 Ինչպես «Երկրի ձայնը»-ում։