«Լրաբեր»֊ում.
2 Իրիկնադեմին — նստում եմ մենակ —
4 Եվ հոգնած սիրտըս էլ չի դժգոհում...
5 Անցած օրերիս հուշերն եմ թերթում
6 Եվ խաղաղ հոգով, անխռով—մենակ,
7 Երազ-հուշերից հյուսում եմ մանյակ
8 Եվ համբուրում եմ աչքերըդ տրտում...
68 «Արդյոք ո՞ւր ես դու...» (էջ 92)
Առաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծություններ»֊ի 1֊ին հատորում (էջ 78):
69 Սիրահարվածը (էջ 93)
Առաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծություններ»֊ի 1-ին հատորում (էջ 79): Այդտեղ 16-րդ տողը (Եվ հասկանաս իմ հուզումը տկար) տպվել է վրիպակով՝ «տխուր»: Ու թեև «վրիպակներ»-ում ուղղված է, բայց գրեթե բոլոր հրատարակություններում տպվել է սխալը:
70, 71, 72, 73, 74, 75 Անանուն սեր (էջ 94), «Իմ խաղաղ երեկոն է հիմա» (էջ 95), «Հեռու ես անհաս, իմ լուսե երազ» (էջ 96), «Հեռու երկրի լուսե հովտում» (էջ 97), հին պարտիզում (էջ 98), «Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս» (էջ 100):
Առաջին անգամ տպագրվել են «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորում (էջ 80, 81, 82, 83, 84—85,86):
76 «Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս» (էջ 101)
«Մթնշաղի անուրջներ»֊ում տպագրվել է «Սոնետ» վերնագրով:
3 Երբ լուռ կը թաղես տենչերըդ խորտակ
4 Երբ կը վհատիս, երբ կը հեռանաս...
5 Ես կը գամ որպես երազների երգ
8 Ես քեզ կը կանչեմ դեպի այլ եզերք:
10 Երբ երազներըդ տխուր կը մեռնեն
12 Ուրիշ լույսեր կը վառեմ քո սրտում...
Կրճատված են 13-րդ և 14-րդ տողերը՝
Երբ կը վհատիս, երբ կը հեռանաս...
Այս բանաստեղծության մշակման մասին «Հովիտ»-ում Ս. Հ.-ն, առանց ուսումնասիրելու հարցը և մանավանդ այն, որ Տերյանը շատ բաներ փոխել է՝ նկատի ունենալով «Սոնետ» վերնագրի դուրս գցելը, գրել է. ««Ես կը գամ, երբ