64 Գարուն (էջ 88) Առաջին անգամ տպագրվել է «Երկրի ձայնը», 1908, № 17 (18 մայիսի, էջ 6)
«Գարնան երեկո» վերնագրով։
7 — Շուրջս դողում է մի անուշ տագնապ,
8 — Սրտիս դոները մի Բախտ է թակում...
9 Անհայտ զանգերի ղողանջն եմ լսում,
10 Իմ տխուր գանկում հնչում է մի երգ.
«Մթնշաղի անուրջներ» - ում.
7 — Շուրջըս վառվում է մի անուշ տագնապ,
8 և 9 Ինչպես «Երկրի ձայն»-ում
10 Իմ տխուր սրտում հնչում է մի երգ.
1910-ի դեկտեմբերին Ռ. Մելիքյանին գրած նամակի հետ Տերյանը ուղարկել է այս և «Ինքնօրորում» (առանց վերնագրի) բանաստեղծությունները, որ, ինչպես երևում է, նա խնդրել էր ձայնագրելու համար։ «Ինչ վերաբերում է քեզ,— ավելացնում է Տերյանը,— դու, հուսով եմ, չես զլանալու արտագրել գրածդ նյութերը և ուղարկել ինձ, իսկ ես այստեղ կաշխատեմ նվագել տալ ու լսել։ Խնդրում եմ այդ չմոռանաս և անպատճառ կատարես։ Մանավանդ, որ այստեղի ակումբում (հայկական) կարելի կլինի երգել (կամ ոգել) տալ, իսկ ամենագլխավորը, իհարկե, այն է, որ ես հետաքրքրվում եմ անձամբ»։
Մելիքյանին ուղարկված «Գարուն»-ում կան տարբերություններ ինչպես «Մթնշաղի անուրջներ»-ի, այնպես էլ «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորի «Գարուն»֊ից.
7 Շուրջըս փռված է մի քաղցր տագնապ,
10 Իմ կարոտ սրտում հնչում է մի երգ.—
65, 66 «Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար » (էջ 89)> «Կանչում ես անվերջ» (էջ 90)։
Աոաջին անգամ տպագրվել են «Բանաստեղծություններ»֊ի 1֊ին հատորում (էջ 74, 75-76)։
67 «Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում» (էջ 91)
Աոաջին անգամ տպագրվել է «Լրաբեր», 1908, № 22 (21 սեպտեմբերի) առանց վերնագրի, «Սուսաննային» նշումով, ապա «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորում (էջ 77) առանց այդպիսի նշումի։ «Երկերի մողովածու»֊ի 1-ին հատորում (էջ 67) «Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում»֊ը դնելուց հետո կազմողը նույն բանաստեղծության «Լրարեր»֊ում տպագրված տեքստը, իբրև «ուրիշ» բանաստեղծություն, մուծել է 3-րդ հատոր (էջ 54) «Սուսաննային» վերնագրով։
Ամենայն հավանականությամբ Տերյանի ձեռագրերում պահպանվել է նաև «Լրաբեր»֊ում տպագրվածի ինքնագիրը, որը և կազմողին թվացել է «ուրիշ» բանաստեղծություն։ Սխալը անցել է հետագա հրատարակությունները։