Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրատարակվում և ոչ թե մինչև այդ տպագրված է «Բանաստեղծություններ»֊ի 1֊ին հատորում է: Մի քանի տողերի մեղ եղած փոփոխությունները այն չեն դարձնում «ուրիշ», «այլ» բանաստեղծություն և ոչ էլ «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորում տպագրվածը՝ «սկզբնական տարբերակ», ինչպես կարծել են հետագայում և լրիվ տեքստը դրել ծանոթագրություններում։

Տերյանը չէր կարող 1912-ին հրատարակված ժողովածուից վերցնել «Իմ ցնորքին»-ը, մի քանի տող փոխել և տալ «Գեղարվեստ»֊ին տպագրության։ Ամենայն հավանականությամբ «Իմ ցնորքին»֊ի մի ինքնագիր, «Դողում է մարմինըդ կիսաբաց»-ի հետ, նա մինչև այդ է ուղարկած եղել «Գեղարվեստ»-ին։ Ինչ֊ինչ պատճառներով հետաձգելով «Իմ ցնորքին»-ի տպագրությունը, խմբագիրը 1921-ին, Տերյանի մահվանից մի տարի անց, հրատարակել է, մոռանալով, որ այն տպագրվել է 1912-ի ժողովածուում։ Այս և այլ փաստեր անհավանական են դարձնում մեր մշակույթի մեծավաստակ գործիչ Գ. Լևոնյանի հուշի կարգով ասածը, թե այդ բանաստեղծության ձեռագիրը ևս Տերյանը իրեն է հանձնել կյանքի վերջին շրջանում։ Դժբախտաբար Լևոնյանի հուշերի մեջ շատ են անճշտությունները (թե Տերյանը 1909-ին եղել է Կովկասում, 1912-ին սովորել է Պետերբուրգի համալսարանում և սկսել է թարգմանել «Ընձենավոր»-ը, բուժման նպատակով Կովկաս է եկել «1918-ին... թե՞ 1919-ին», եղել է «Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատի հայկական գործերի վարիչը», «Պանթեոն»-ը հիմնադրվել է 1910-ին և այլն)։ Տերյանը «Գեղարվեստ»-ին աշխատակցել է նրա հիմնադրման օրից մինչև վերջին համարը և Լևոնյանը կարող էր տասնամյակներ հետո լավ չհիշել, թե ո՛ր բանաստեղծության ձեռագիրը ե՛րբ է ստացել։

45 Հայտնություն (էջ 200)
Առաջին անգամ տպագրվել է «Նոր կյանք», 1912, .V 3—4 (19 փետրվարի,
էջ 104), առանց վերնագրի։
7 Խավար կյանքըս այրեցիր
10 Սիրտըս թույլ էր ու տրխուր.—

46 Առավոտ (էջ 201)
Ինքնագրում.
4 Սիրտըս գինով է մի նոր երազով...
5 Ելնել ճանապարհ, անհոգ հեռանալ
G Զվարթ ու թեթև թափառել ազատ

49 «Դու կըգաս ու կրկին հեքիաթով կըդյութես» (էջ 205)
Այս բանաստեղծության ձեռագրի վրա գրված է «առաջ» — այ

սինքն բերել առաջ, իսկ «Արևածագ» բանաստեղծության վրա՝ «հետո» — այսինքն տանել ետ։ Բանաստեղծը այդպես է արել «Ոսկի հեքիաթ» շարքը «Արևածագ»-ով փակելու համար։