Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ երբ սարերի կատարները սև
Արծաթը շողա
Դուք դեռ մշուշում քնած կլինեք
Սիրտս կճչա վսեմ հուզումից
Ես Ձեզ մոտ կգամ — որ զվարթ ճչամ
— Եղբայրներ ելե՛ք...

ՈՍԿԵ ՇՂԹԱ

Այս խորագիրը պայմանական-տրադիցիոն է: Մակինցյանը գրում է. «Այս վերնագիրը պոետի թղթերում գոյություն չունի։ Սակայն իր զրույցներում նա հաճախ հիշատակում էր հենց այդ վերնագիրը։ Անգամ մտադիր էր իր նոր գրքի շապիկը նկարազարդել փշերով հյուսված ոսկե շղթայով։ Նկատի առնելով, որ այս խորագրի տակ ամփոփված բանաստեղծությունները պոետի «ոսկեշղթա հուշերը, գիշերն ու փշերն» են, մենք հնարավոր համարեցինք միացնել նրանց «Ոսկե շղթա» խորագրի տակ» («Երկերի ժողովածու», 3-րդ հատոր, էջ 271)։ Եվ իբրև «ոսկեշղթա հուշեր, գիշեր ու փշեր» հավաքված են ու «միացված» 68 բանաստեղծություն։ Տերյանը իր ձեռքով կազմած «Բանաստեղծություններ»-ի 2-րդ հատորում իբրև մի շարք' «Հ. II Բ», միացրել է ոչ թե այդ 68 բանաստեղծությունը, այլ դրանցից 17-ը, ապա ավելացրել է 4-ը՝ երեքը Մակինցյանի կազմած միացրած «Երկիր Նաիրի» շարքից, մեկը «Վերջին դաշնակ»-ից (նույնպես Մակինցյանի կազմած)։ Մենք այդ 21 բանաստեղծության համար հարմար գտանք պահել պայմանական-տրագիցիոն «Ոսկե շղթա» խորագիրը: Մնացած 51 բանաստեղծությունը դնում ենք իրենց տեղերում է հարգելով հեղինակի կամքը։ Որ սխալ է այդպիսի շարքի կազմում ֊«միացումը» ցույց է տալիս նաև «Մթնշաղի անուրջներ» շարքի «Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում» բանաստեղծության մուծելը «Ոսկե շղթա» շարքը՝ «Սուսաննային» վերնագրով (մանրամասն տե՛ս «Մթնշաղի անուրջներ» շարքի այդ բանաստեղծության ծանոթագրությունը),

1 «Ծաղկել է նորից իմ այգին» (էջ 215)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորում (էջ 52):

2 «Որքան սայրեր, սայրեր» (էջ 216)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորում (էջ 53), Ինքնագրում (Հ.|| Բ) 11-րդ և 12-րդ տողերի միջև կա մի տող (Որքան գգվանք֊կրակ), որը «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորից սխալմամբ դուրս է մնացել և երկու ութնյակից կազմված բանաստեղծությունը դարձել է 15 տող: Սխալը մեխանիկորեն անցել է մյուս հրատարակությունները։