Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

17 «Մենք բոլորըս, բոլորըս» (էջ 275)

Առաջին անգամ տպագրվել է «Ձիթենի»-ում (էջ 99) «Մանուկներ ենք որբ» վերնագրով։

Նամակներից մեկի հետ, գրված 1914 թվականին, Տերյանն այս բանաստեղծությունը (նաև «Պետերբուրգ»-ը և «Ես սիրում եմ նրանց, որոնք խեղճ են ու անտուն»-ը) ուղարկել է Ց. Խանզադյանին « Բաքվի ձայն» թերթում տպագրելու համար։ Բանաստեղծության տակ նշված է գրելու տեղը՝ Պետերբուրգ:

Նամակի հետ ուղարկված ինքնագրում.

2 Մանկիկներ ենք որբ

3 Մանկիկներ ենք մենք կորած

4 Կորած ու անմայր

6 Անտառում խավար...

7 Ընկած ենք մենք բոլորս

18 «Մանուկ ենք մենք — երկու խեղճ» (էջ 276)

Առաջին անգամ տպագրվել է «Ձիթենի»-ում (էջ 99)։

19 Արարատին (էջ 277)

Առաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1915, № 64 (29 մարտի) «Արարատին» (ներբող) վերնագրով, «Երկիր Նաիրի» շարքից» խորագրի տակ։

«Մշակ»-ում տպագրվածը Տերյանը հավանորեն փորձել է վերամշակել.

5 Զինված երկրիս լուսավառ

7 Թող հրահրի հուրդ հար

8 Ձյունե ճակտիդ, Արարատ։

11 Դո՛ւ, պահնորդ մեր մշտարթուն,

12 Լուսագմբեթ Արարատ

13 Չըտեսա քեզ, բայց որպես

«Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորի ծանոթագրություններում, խոսելով այդ մասին, Մակինցյանը գրում է. «Սակայն, ըստ երևույթին, ոտանավորը չի բավարարել պոետին» (էջ 287)։ «Հետագայում, իր «Բանաստեղծություններ»-ի 2-րդ հատորը կազմելիս՝ նա դուրս է գցում «Արարատին» ներբողը» (էջ 285)։

Այստեղ կա անճշտություն.

Ստացվում է այնպիսի տպավորություն, թե Տերյանը կազմել վերջացրել է իր «Բանաստեղծություններ»-ի 2-րդ հատորը և «Արարատին»-ը դուրս է գցել:

Պոետի թղթերում պահվող «Հ. II Բ»-ում գրված է 21 բանաստեղծություն, իսկ «Հ. II Գ»-ում՝ 14։ Հասկանալի է, որ 2-րդ հատորը չէր կարող կազմված լինել միայն 35 բանաստեղծությունից։

2-րդ հատորը կազմելու ընթացքում Տերյանը մի քանի բանաստեղծություններ տեղափոխել է մի շարքից մյուսը, երբեմն էլ շարքերից դուրս բանաստեղծությունները մտցրել է այս կամ այն շարքը։ Այսպես, օրինակ, «Չեմ