Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դավաճանի իմ նվարդին» բանաստեղծությունը, որ տպագրվել է «Երկիր Նաիրի» շարքից» խորագրի տակ և «Գազել»-ը, որ հրատարակվել էր իբրև շարքերից դուրս բանաստեղծություն, Տերյանը գրել է «Ոսկե շղթա»-ում։ Չէ՞ որ նա «Արարատին»-ը ևս կարող էր տեղափոխած լինել այլ շարք (ասենք, «Հ. II Ա», «Հ. II Զ» և այլն)։ Շարունակելով իր ասածը «Արարատին»-ի մասին Մակինցյանը գրում է. «անհայտ է, ապագայում, ավելի մշակելուց հետո պիտի մտներ «Երկիր Նաիրի», թե այլ շարքի մեջ» (էջ 287): ճիշտն այս է. ոչ մի փաստ չկա այն մասին, թե «Արարատին»-ը «չի բավարարել» Տերյանին, և մանավանդ, թե նա «դուրս է գցել» այդ գործը իր «Բանաստեղծություններ»-ի 2-րդ հատորից:

Քանի որ Տերյանը «Արարատին»-ը հանել է «Երկիր Նաիրի» շարքից և չգիտենք, թե որտեղ պետք է դներ, մենք հարմար համարեցինք այն դնել «Շարքերից դուրս բանաստեղծություններ» բաժնում:

20 «Ախ, Բուզուլուկ քաղաքում» (էջ 279)

Աոաջին անգամ տպագրվել է «Մշակ», 1916, № 16 (24 հունվարի) «Պրին¬ ցուհի նա» վեինագրով:

6 Փայտեղեն այդ դղյակում,

9 Ես չեմ, քամին է բախում

10 Դուռ ու լուսամուտ.

11 Քուն դիր սիրտըդ բաբախուն

12 Եվ սերըդ անսուտ։

13 Երազներով միամիտ

14 Տխրանուշ ու նվագուն

15 Ինձ ես պարզել որբ հոգիդ

18 Ցերեկ կը բանա.

19 Իսկ դու նստած ես անքուն

Երկար ժամանակ տարակուսանքի տեղիք էր տալիս «նա» բառի մեծատառով դրված լինելու հանգամանքը: Տերյանի գործերից մեկում (№ 144), մի տետրում, ուր գրված են զանազան հասցեներ, գրքերի վերնագրեր, անուններ և այլն, մենք գտանք մի հասցե՝ «Ната Бузулук (Самарск. губ.) Слободская Д. 37». Պարզվեց, որ «նա»-ն Նատա (Նատալյա) անվան կրճատված ձևն է, անունը իրական մի կնոջ, որը բանաստեղծին ներշնչել է այս տողերը։

Տերյանին հայ գրող չհամարողները օգտագործել են ամեն բան իրենց տեսակետի «հիմնավորման» համար։ Ցանկանալով ապացուցել, թե Տերյանին խորթ է «Երկիր Նաիրի»-ն, թե «նրա սրտում տեղ չէր մնացել անգամ «հայրենականտան» համար, այդ տեսակետի պաշտպաններից մեկը օգտագործում է այս բանաստեղծությունը. «Եվ իսկապես նրա սիրտը իր անդորրությունը գտավ,—գրում է նա,— դարձյալ շատ հեռու Նաիրիից և նա վերջին անգամ երգեց ու լացեց հյուսիսի գորշ, բայց իրեն հարազատ երկնքի տակ, Բուզուլուկ քաղաքում, ուր նստած էր պրինցուհի Նան» («Նորաշեն» (Փարիզ), 1923, նոյեմբեր): Այս «մեթոդով» կարելի է ապացուցել, թե Շեքսպիրը անգլիական, իսկ Պուշկինը և Լերմոնտովն էլ ռուս գրողներ չեն։