Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամեն տեղ է — խորունկ ու անհուն,
Մի հին երգ — ծանոթ ու տրտում։


«Սևագիր է, ժամանակ չկա շտկելու»,— ասված է այդ նամակում, որ գրված է 1915 թվի սկզբին։ «Ես շատ վատ եմ տրամադրված,— կարդում ենք նույն նամակում,— որովհետև ստիպված եմ շարունակ ու անդադար քերականությանների մեջ խրված մնալ, а годы проходят․․․[1]) ոչինչ չեմ կարողանում կարգին գրել։ Բացի այդ կյանքս էլ կյանք չէ — հոգսերում ու մտքերում թաղված»։ Այս «ծրագիր-ոտանավորը ներշնչված է պոետի ընդհանուր անբավարարվածությամբ, որ հետզհեաե սաստկանում է և հետագայում, մոտալուտ մահվան ազդեցությամբ «շտկվելով» դառնում՝

Դրժել եմ կարծես մի երդում,
Մի ուխտ եմ թողել անկատար։


Երդումն ու ուխտը — պոետի կոչումն է, որ բուրժուական կարգերում մնում էր կաշկանդված ու անկատար» («Երկերի ժողովածու», 3-րդ հատոր, էջ 274։ Այդ նամակը տակավին չի գտնվել)։

29 «Տնակն իմ ցուրտ ու անզարդ» (էջ 288)

Առաջին անգամ տպագրվել է «Գործ», 1917, № 4 (Ա մաս, էջ 69), ապա «Նորք»-ի 1-ին գրքում (1922, նոյեմբեր-դեկտեմբեր, էջ 106), որի տեքստն էլ հիմք է ընդունված «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորում։

«Գործ»-ում.

3 Ընկերն իմ գորշ մի գեշ սարդ
6 Թափում է թոզ իմ հոգում.
10 Տագնապըս ճիչ մի անուժ,
12 Եվ սիրտըս' դառն ու չարհուշ...

30 «Գիշերն իչավ սև ու չարաչք» (էջ 289)

Առաջին անգամ տպագրվել է «Գեղարվեստ», № 6 (1917, էջ 155)։ Նամակներից մեկում խոսելով Ավ. Ահարոնյանի մասին, որը հարձակումների առիթ էր դարձրել իր «Մայրեր»-ի թարգմանությունը, Տերյանը գրում է. «Իսկ մի՞թե ժողովածուում («Сб. арм. литературы»-ի մասին է խոսքը — Վ. Պ.) իմ բանաստեղծությունները թարգմանված են այնպես, ինչպես ես կուզենայի։ Բնավ ոչ։ Դեռ ավելին, մի բանաստեղծության մեջ ես ասում եմ. «Եվ գուցե Նա (Աստված) մեր վիշտն (ցավն) զգա»։ Բրյուսովը դա թարգմանել է այսպես՝

— И ДРУГОЙ

Всю нашу боль почувствует быть может» (ընդգծումները բնագրում են — Վ. Պ.)։

  1. Լերմոնտովի «И скучно и грустно» բանաստեղծության չորրորդ տողի (А годы проходят—всe лучшие годы!) առաջին կետն է։