Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգամ Թիֆլիսում նոր հրատարակվող երիտասարդական Գրական-գեղարվեստական ալմանախի խմբագիրները դիմեցինք ինձ, թե՝ «Տերյանին ծանոթ ես, մի բանաստեղծություն խնդրիր մեր ալմանախի համար»։ Ես խոստացա և նույն երեկո կաֆեում Տերյանին հայտնեցի ալմանախի խմբագիրների խնդրանքը։

- Սիրով,— համաձայնեց Տերյանը: — Վաղն այս ժամին երկու բանաստեղծություն կբերեմ այստեղ։

Եվ իրոք բերեց: Բայց նախքան հանձնելը կարդաց իմանալու՝ հարմա՞ր են, թե ոչ։

Ես գտա, որ հարմար են միանգամայն, և ավելացրի, որ նրա այդ լավ վերաբերմունքը շատ կուրախացնի երիտասարդ խմբագիրներին։

— Եթե այդպես է, եթե իմ մասնակցությունը ուրախացնում է նրանց՝ խոստանում եմ ամեն համարի նյութ տալ...» («Հուշերի գիրք», 1958, էջ 202 — 203):

Երկու բանաստեղծություններից մեկն այս է, մյուսը այս բաժնի № 27-ը»:

Տերյանը կատարեց իր խոստումը՝ «Գրական-գեղարվեստական ալմանախ»-ի № 3 — 4-ում (էջ 104) տպագրվեց նրա «Մաշում է իմ սիրտն անդադար» տրիոլետը:

27 «Սրտակեզ կսկիծ մի հին» (էջ 286)

Առաջին անգամ տպագրվել է «Գործ», 1917, № 4, (Ա մաս, էջ 69), ապա, որոշ մշակումից հետո, «Գրական-գեղարվեստական ալմանախ», 1917, № 2 (էջ 66) «Եթե չըկա Աստված...» խորագրի տակ:

«Գործ»-ում.

5 Եվ դառն ու մթին մի ախտ,
6 Մի հին ցավ, թունոտ մի խոց,
7 Մի անմար, անկուշտ մի բոց
8 Այրում է կյանքս անբախտ:

28 «Մաշում է իմ սիրտն անդադար» (էջ 287)

Առաջին անգամ տպագրվել է «Գրական-գեղարվեստական ալմանախ», 1917, № 3-4 (էջ 104) «Տրիոլետ» վերնագրով (տե՛ս № 26 բանաստեղծության ծանոթագրությունը)։ Այս բանաստեղծության սևագրությունը պատրաստ է եղել 1915 թ. սկզբին։ Մակինցյանը գրում է. «Ահա այս տրիոլետի նախագիծը, որ պահպանել է Տերյանի նամակներից մեկում՝

Մի հին երգ-ծանոթ ու տրտում
Իմ սիրտն է մաշում անդադար,
Որպես խոսք մի, մի քաղցր խոստում,
Որ մնում է հավետ անկատար...
Եվ անվերջ է, անձայն, անանուն,
Մի հին երգ, որ խնդում է արթուն.