Ահա Դենիսը դժնադեմ ու խիստ,
Խրատ է կարդում իշխող մի շեշտով,
Մեր ամբոխի դեմ խառն ու անհանգիստ
Անցած օրերն է գովում ձեր վշտով։
Մի օր, ծերունի — մեզ էլ կըհիշես,
Մեզ էլ կըգովես այդ հների հետ
Բարի ժպտում է ծերը դժներես…
— Խաղաղ թող լինի քո նինջը հավետ։
Եվ Մաքսիմն ահա, միշտ թեթևսոլիկ,
Եվ խոր քաղաքագետ,
Վըլասն ալևոր, փակ ու անառիկ
Պատուհանի մոտ կանգնած ակնդետ։