Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

5

ԱՂՈԹՔ

(Հորս)

Սիրո քարոզիչ, այսօր ես նորից
Քեզ եմ որոնում անզուսպ կարոտով,
Հայտնվիր դու ինձ՝ խաղաղ, անթախիծ,
Ամոքիր սիրտս քո անհուն սիրով։
Ցույց տուր ինձ այսօր քո դեմքը ներող,
Տանջանքի ահեղ շղթայի ներքո,
Որպես լուսազարդ երկինք ոսկեշող,
Որպես գուրգուրող հիասքանչ արև։
Հույսերը կրկին հեռացան ինձնից,
Կյանքի թախիծն է գրկել ինձ այսօր,
Ես քեզ եմ դիմում այս ցուրտ աշխարհից,
Ես քեզ եմ բերում հույզերըս բոլոր։

Օ, հայտնվիր խաղաղ ու սիրող,
Ամոքիր սիրտս քո անմար սիրով…