Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեր ավտոն արագ,
Արագ
Թռչում է,
Որպես հրաթև
Թեթև
Թռչուն մի —
Դաշտերով անափ, անսահման,
Օվկիա՜ն
Տափարա՜կ.
Ճեղքում սև մութը
Աչքերով,
Աչքերով կրակ,
Մեր ավտո՜ն.—
Ավտո՜ն.—
Արթուն աղմկում,
Անքուն
Ճչում է,
Ճչում է,
Որպես ահավոր
Հզոր
Թռչուն մի: