17
Դու հոգուս քույրն ես, Բախտի համբույրը, Նոր կյանքի լուրն ես, Երկնքի բույրը. — Իսկ ես… ես, ասա.— քո ի՞նչն եմ ես… Դու մաքուր հույս ես, Գիշերիս լույսն ես, Վայելքի երգը, Իմ տիեզերքը. — Իսկ ես… ես, ասա.— քո ի՞նչն եմ ես։