Ինձ մի նայիր, օ, մի նայիր ինձ այդպես,
Ես սոսկում եմ քո ․․․․ հայացքից,
Ես հիշում եմ, քեզ հիշում եմ, գիտեմ քեզ,
Օ, հեռացիր, օ, մի նայիր այդպես ինձ…
Դու կանգնած ես անխոցելի ու անխոս,
Դու չես գնում — օ, իմ սիրտը մի խոցիր,
Ես դողում եմ քո հայացքից-օվկիանոս,
Օ, մի նայիր, ինձ մի նայիր հեռացիր…