Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2

ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻ

Так отрок Библии, безумный расточитель… Пушкин

Մի՞թե անցնելով գետերը, ես
Պիտի տեսնեմ քեզ, հայրենի տո՛ւն,
եվ ընկնեմ այն խենթ պատանու պես
Ամոթահար ու վշտով լեցուն։

Հավատով հարուստ հեռացա ես,
Որպես ձկնորսն է գնում որսի.
Սիդոնում գիտուն կաճառն ու ձեզ
Տեսա պոռնիկներ ճոխ Տիրոսի։

Կատարվեց իմ հին ցնորքն ու ես
Լսեցի խոսքեր գրքերից խոր,
Եվ ճաշակեցի սեր հրակեզ,
Եվ գգվանք անուշ ու թունավոր։

Սակայն վատնելով գանձըս բոլոր,
Ըմպելով բոլոր թույները՝ ես
Փախա դաշտերն ու անտառը խոր
Սրբապղծողի և գողի պես։

Եվ ընդունեցի, որպես բարիք,
Եվ ողջունեցի քեզ, մենությո՛ւն,