Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Եվ նայեցին հին պատուհանիս
Բարձրությունից այն լայն ու հստակ,
Տես արևն ու երկինքն անբիծ,
Քաղաքը, որպես ծովի հատակ:
Եվ ինձ տարորեն բացվեց ու նոր
Այդ կարճ ու խնդուն ակնթարթին,
Ողջ կյանքն ամբոխի այն բյուրավոր,
Հոգսերի աղբյուրն այն փրփրագին:
Հեկեկացի, որ նորի՛ց, նորի՛ց
Բացվել է հոգուս մի նոր աշխարհ.
Փախչում եմ շքեղ իմ ալկովից
Եվ ազա՜տ, և մե՜րկ, և խելագա՜ր…
|
|