Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
4
Աղջիկ հեռու-հեռավոր,
Ննջիր լուսերես,
Ահա երգըս մենավոր,
Մենավոր ինձ պես…
Նանիկ է, օրոր-նանի՜կ,
Որ հյուսել եմ ես.
Ջուլեմ մութին այս լռիկ,
Մեղմիվ պարզել քեզ:
Արձագանքն է սա հալվող
Անցած խոսքերի.
Ցոլքն է, ցուլքը խավարող
Մեր ցնորքների:
Որպես անկան մի զրույց
Լավ օրեի հո՜ւշ.
Մաքուր գոհար էր ու լույս,
Ծիածա՜ն ու հու՜ր…
Նիրհում ես, օրո՜ր նանի՜կ,
Օրրանում հանդարտ.
Եղի՛ր մեզ պես երջանիկ
Գեթ մի ակնթարթ…
|
|