Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ նորից եմ այս վիհից խավար
Ձգտում ես դեպի ափեր հեռու,
Բայց շշնջում է մեկը համառ.
Դու ինքդ ես ընտրել վիճակըդ, դո՛ւ:

Սուզվեց ցերեկը միգում անափ
Սաստող կոհակն է շուրջը ծեծվում,
Հուշերն են քնքուշ մի թախծությամբ
Նորից դառն համբույրն ինձ մոտեցնում։