Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԽՈԻՐ ԵՐԵԿՈ

8

Տխուր խավար, տխուր քամի — ծառերի շրշյուն-
Երեկոն իր հեռավոր երազն է հիշում…

Շրշում տխուր, շշնջում է քամին մի անուն.
Անօթևան կրակնե՜ր, մթին բարձունքում։

Աշնան հյուրը` հողմը, տարավ, երազներ, և ձեզ.
Թղթենինե՜րը մութի մեջ` ստվերների պես։

Մութն է նիրհում, նինջ է տիրում, նինջ է իմ հոգում,
Ով կասե ինձ «սիրում եմ» — լռին այս միգում։

Մութ է մռայլ, հողմը մեռավ, լռություն մեռած.
Ինչ մտորել քո վրա, կորա՜ծ իմ երազ։