Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
10
Իշխելով հովտում հաղթ ու կարող,
Երկինք մեխելով հուրեր բորբոք,
Գործարանների ցից փողերով
Շրջապատված ես դու անողոք։
Ողջ աղյուս, պողպատ և ապակի,
Փաթաթված ցանցով երկաթալար,
Դու հիմա անխոնջ, կախարդ ոգի,
Դու չըթուլացող մագնիս ես վառ։
Որպես գիշատիչ վիշապ անթև
Նստած տարիներն ես դու հսկում.
Իսկ երակներում քո երկաթե
Ցայտում է գազը, ջուրը հոսում։
Եվ քո որկորը միշտ անկշտում,
Դարերի տուրքով չի հագենում․
Չարիքն է այնտեղ հար տրտնջում,
Աղքատությունն է ահեղ տնքում։
Դու հնագետ, դու կամավոր,
Կանգնել ես ոսկյա ապարանքներ,
Տաճարներ և պերճ, և փառավոր,
Դիզել նկարներ, կանայք, գրքեր…
|
|