Այս էջը հաստատված է
9
ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ
Que tes mains soient benies
car elles sont impures!
Remy de GourmontԼույսը աչքերիդ օրհնում եմ ես— Ցոլաց մթնում իմ զառանցումի:
Շուրթերիդ ժըպիտն օրհնում եմ ես— Արբեցնում էր ինձ, որպես գինի:
Համբույրներիդ թույնն օրհնում եմ ես— Թունավորեց նա երազ ու միտք:
Գրկախառնումըդ օրհնում եմ ես— Անցյալն էր գոցում մեջըս առ միշտ:
Հուրը քո սիրո օրհնում եմ ես— Խնդուն նետվեցի խարույկի մեջ:
Հոգուդ ողջ մութը օրհնում եմ ես— Տարածեց վրաս թևերն անվերջ:
Օրհնում եմ հավետ, օրհնում եմ քեզ, Որ բերիր լոկ ցավ, վիշտ ու խավար,
Որ կոչեցիր դեպ Եդեմն ու ես Փակ դռան առաջ սառչում եմ հար…