Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԱԼՈՄԵ. Ո՞վ է Եղիան:

ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ. Այս երկրի շատ հին մարգարեներից մեկը, արքայադուստրը:

ՍՏՐՈՒԿ. Արդյոք ի՞նչ պատասխան պիտի տամ ես տետրարքին արքայադստեր կողմից:

ՅՈՔԱՆԱՆԻ ԶԻՆՎՈՐ. Մի ցնծա, Պաղեստին երկրի, որովհետև նրա խարազանը, որով խարազանում էր քեզ՝ կոտրված է: Որովհետև օձի սերնդից պիտի ծագի Արքայօձիկը և դրանից ծնվողը թռչուններին պիտի կլանե:

ՍԱԼՈՄԵ. Ինչ տարօրինա՜կ ձայն է: Ես շատ կուզեմ դրա հետ խոսել:

ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Վախենամ՝ դա անկարելի լինի, արքայադուստր: Տետրարքը չի ուզում, որ դրա հետ խոսեն: Նա քահանայապետին անգամ արգելել է խոսել դրա հետ:

ՍԱԼՈՄԵ. Ես ուզում եմ խոսել դրա հետ:

ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Դա անկարելի է, արքայադուստր:

ՍԱԼՈՄԵ .Ես այդ ուզո՛ւմ եմ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԻԱՑԻ. Արդարև, արքայադուստր, ավելի լավ կլինի հանդիսասրահ վերադառնաք:

ՍԱԼԱՄԵ.Դուրս բերեք մարգարեին:

ԱՏԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ.Մենք չենք համարձակվում,արքայադուստր:

ՍԱԼՈՄԵ (մոտենալով ջրհորին և ներս նայելով). Որքան մու՜թ է այնտեղ: Երևի սոսկալի է լինում մի այդպիսի մթին խորշում:

Դա գերեզմանի է նման:(Զինվորներին): Չլսեցի՞ք ինձ: Դուրս հանեցեք նրան: Ես ուզում եմ նրան տեսնել:

ԵՐՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ. Խնդրւմ եմ, արքայադուստր, մեզնից մի պահանջեք այդ:

ՍԱԼՈՄԵ.Դուք ինձ սպասել եք տալիս:

ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Մեր կյանքը ձեզ է պատկանում, արքայադուստր, սակայն մենք չենք կարող անել այն, ինչ դու եք պահանջում մեզնից: Վերջապես դուք մե՛զ չպիտի դիմեք:

ՍԱԼՈՄԵ (երիտասարդ սիրիացուն նայելով). Ա՜Հ…

ՀԵՐՈՎԴԻԱԴԱՅԻ ՄԱՆԿԼԱՎԻԿ ․Օ՜, արդյոք ի՞նչ պիտի պատահի այժմ։ Ես համոզվում եմ, դժբախտություն կպատահի։

ՍԱԼՈՄե (երիտասարդ սիրիացու մոտենալով)․ Դուք այդ կանեք ինձ համար, այնպես չէ՞, Նարրաբոթ։ Կյանք դու ինձ

15 Վահան Տերյան, հ. II