Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես ձեզ հետ միշտ քաղցր էի վարվում։ Դուք ինձ համար կանեք այդ, այնպես չէ՞։ Ես միայն տեսնել եմ ուզում նրան, այդ տարօրինակ մարգարեին։ Նրա մասին այնքան են խոսել, որ… ես այնքան հաճախ եմ տեսել տետրարքին նրա մասին խոսելիս։ Ինձ թվում է, որ տետրարքը վախենում է նրանից։ Գգուցե դուք էլ, Նարրաբոթ, գուցե դուք է՞լ եք վախենում։

ԵՐԻՏԱՍԱԴՐ ՍԻՐԻԱՑԻ․ Ես չեմ վախենում, արքայադուստր, ես ոչ ոքից չեմ վախենում։ Սակայն տետրարքը խստիվ արգելել է այդ գբի խուփը բանալու։

ՍԱԼՈՄԵ․ Ինձ համար դուք կանեք այդ, Նարրաբոթ։ Եվ վաղը, երբ ես պադգարակի վրա նստած անցնեմ կառքեր վաճառողների դարպասի միջով, գուցե ձեզ համար մի փոքրիկ ծաղիկ նետեմ, մի փոքր՜իկ, կանաչ ծաղիկ։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԻԱՑԻ․ Չեմ կարող, չեմ կարող, արքայադուստր։

ՍԱԼՈՄԵ (ժպտալով)․ Դուք ինձ համար կանենք այդ, Նարրաբոթ երբ ես պատգարակի վրա նստած անցնեմ կառք գնողների դարպասների միջով ես կնայեմ ձեզ իմ մարմաշ քողի տակից, Նարրաբոթ: Գուցե ես ժպտամ ձեզ: Նայեցե՛ք ինձ, Նարրաբոթ, նայեցեք ինձ: Ա՜հ, դուք շատ լավ գիտեք, որ պիտի անեք այն, ինչ ես խնդրում եմ ձեզնից: Դուք այդ լավ գիտեք, որ պիտի անեք այն, ինչ ես խնդրում եմ ձեզնից: Դուք այդ լավ գիտեք, այնպես չէ՞, Նարրաբոթ: Ես լավ գիտեմ:

ԵՐԻՏԱՍԱՐՐԴ ՍԻՐԻԱՑԻ (նշան է անում երրորդ զինվորին). Դուրս բերեք մարգարեին… արքայդուսր Սալոմեն ուզում է տեսնել նրան:

ՍԱԼՈՄԵ. Ա՜հ…

ՀԵՐՈՎԴԻԱԴԱՅԻ ՄԱՆԿԼԱՎԻԿ. Օ՜, որքան տարօրինակ տեսք ունի լուսինը: Կարծես մեռելի ձեռք է, որ իրան ծածկելու համար պատան է որոնում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԻԱՑԻ. Շատ տարօրինակ տեսք ունի նա: Կարծես մի փոքրիկ արքայադուստր լինի, որ սադափի աչեր ունի: Մարմաշ ամպերի միջից ժպտում է նա, որպես մի փոքրիկ արքայադուստր:

Մարգարեն ջրհորից դուրս է ելնում:

Սալոմե նայում է նրան ու ետ քաշվում: