Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրան սպանեց նա, որ իմ ընկերն էր։ Ես նրան նվիրել էի մի տփիկ` լի անուշահոտ ջրով և արծաթյա օղեր։ Եվ ահա նա սպանված է։ Ա՜հ, մի՞թե նա չէր գուշակում, որ դժբախտություն պիտի պատահի։ Ես ինքս գուշակեցի և ահա եկավ դժբախտությունը։ Ես լավ գիտեի, որ լուսինը մեռել է որոնում, բայց չգիտեի, որ սրան էր որոնում լուսնյակը։ Ա՜հ, ինչո՞ւ ես լուսնից չթաքցրի նրան։ Եթե թաքցնեի քարանձավում, լուսինը նրան չէր տեսնի։

ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Արքայադուստր, ահա երիտասարդ հրամանտարն ինքն իրան սպանեց։

ՍԱԼՈՄԵ. Թույլ տուր համբուրեմ քո բերանը, Յոքանաան։

ՅՈՔԱՆԱԱՆ. Մի՞ թե ահ չունեք դուք, դուստր Հերովդիադայի։ Մի՞թե չասացի ես ձեզ, որ լսում եմ, ինչպես պալատում մահվան հրեշտակն իր թևերն է թափահարում։ Եվ այդ հրեշտակն իր թևերն է թափահարում: Եվ այդ հրեշտակը՛ մի՞թե նա չի եկել արդեն:

ՍԱԼՈՄԵ. Թույլ տուր համբուրեմ քո բերանը։

ՅՈՔԱՆԱՆ. Դուստր շնության, կա միայն մի մարդ, որ կարող է քեզ փրկել: Դա այն մարդն է, որի մասին ասացի քեզ։ Գնացե՛ք, որոնեցեք նրան։ Այժմ նա Գալիլիական ծովի վրա է և նավակում քարոզում է իր աշակերտներին։ Ծունկ չոքեցեք ծովափին և նրա անունը տվեք ու խնդրեցեք։ Եվ երբ ձեզ մոտ կգա, որովհետև նա գնում է ամենքի մոտ, ով կանչում է, նրա ոտներն ընկեք և ձեր մեղքերին թողություն խնդրեցեք։

ՍԱԼՈՄԵ. Թույլ տուր համբուրեմ քո բերանը։

ՅՈՔԱՆԱՆ. Անե՛ծք քեզ, արյունախառնությամբ պղծված մոր դուստր, անցե՛ք քեզ։

ՍԱԼՈՄԵ. Ես կհամբուրեմ քո բերանը, Յոքանաա՛ն։

ՅՈՔԱՆԱԱՆ. Ես քեզ չեմ ուզում նայել։ Ես չեմ նայի քեզ։ Դու անիծված ես, Սալոմե, դու անիծված ես։

Իջնում է ջրհորը


ՍԱԼՈՄԵ. Ես կհամբուրե՛մ քո բերանը, Յոքանաան, ես կհամբուրեմ քո բերանը։

ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Դիակը պետք է տանել մի ուրիշ տեղ։ Տետրարքը դիակ տեսնել չի սիրում, բացի իր սպանած մարդկանց դիակներից։