պտուղների նման։ Հարբած մարդու նման է խոսում այդ մարգարեն։ Ինձ համար անտանելի է նրա ձայնի հնչյունը: Ես ատում եմ նրա ձայնը։ Հրամայեցե՛ք, որ լռե։
ՀԵՐՈՎԴ. Ոչ։ Ես չեմ հասկանում ինչ է ասում նա, բայց այդ կարող է մարգարեություն լինել։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Ես մարգարեությունների չեմ հավատում։ Նա գինովցած մարդու նման է խոսում։
ՀԵՐՈՎԴ. Գուցե նա Աստծո գինով է գինովցել։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Դա` ի՞նչ գինի է` Աստծո գինին։ Որպիսի՞ խաղողից է: Ո՞ր հնձանում կարելի է գտնել այդ գինին։
ՀԵՐՈՎԴ (nր չի դադարում Սալոմեին նայելուց). Տիգելին, կեսարը հետդ չխոսե՞ց, երբ դու վերջին անգամ Հռոմ էիր։
ՏԻԳԵԼԻՆ. Ինչի՞ մասին։
ՀԵՐՈՎԴ. Ինչի մասի՞ն։ Ա՛հ, ես ձեզնից բա՞ն հարցրի, այնպես չէ՞: Մոռացա, թե ինչ էի ուզում իմանալ ձեզնից։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Դուք դարձյալ իմ դստերն եք նայում։ Նրան չպետք է նայել։ Ես արդեն ձեզ ասել եմ այդ։
ՀԵՐՈՎԴ. Դուք դրանից բացի ուրիշ բան չեք ասում։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Ես այդ կրկնո՛ւմ եմ։
ՀԵՐՈՎԴ. Իսկ տաճարի վերականգնումը, որի մասին այնքան խոսվել է։ Արդյոք մտադի՞ր են մի բան անելու։ Ասում են, որ սրբարանի վարագույրն անհայտացել է, այնպես չէ՞։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Դու ինքդ ես վերցրել այն։ Դու անիմաստ բաներ ես ասում։ Ես չեմ ուզում այստեղ մնալ։ Վերադառնա՛նք։
ՀԵՐՈՎԴ. Սալոմե՛, պարեցեք ինձ համար։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Ես չեմ ուզում, որ նա պարե։
ՍԱԼՈՄԵ. Ես պարել չեմ ուզում, տետրա՚րք։
ՀԵՐՈՎԴ. Սալոմե՛, դուստր Հերովդիադայի, պարեցեք ինձ համար։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Հանգիստ թողեք նրան։
ՀԵՐՈՎԴ. Ես ձեզ հրամայում եմ, որ պարեք, Սալոմե։
ՍԱԼՈՄԵ. Ես չեմ պարի, տետրա՜րք։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ (ծիծաղելով). Տեսնո՞ւմ եք, ինչպես հնազանդ է նա։
ՀԵՐՈՎԴ. Ինձ ի՞նչ կպարե նա, թե ոչ։ Ինձ համար միևնույն է։ Ես երջանիկ եմ այս երեկո։ Ես երբեք այսպես երջանիկ չեմ եղել։
16 Վահան Տերյան, հ. II