Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պակաս է լինում և ներդաշնակության բացակայությունը նրան ավելի խղճալի է դարձնում։ Նա ստիպված է վշտի համար իսկ խնայող լինել, մինչդեռ հարուստն իր սուգը կրում է ամենայան ճոխությամբ:

Այրիներից ո՞րն է արդյոք ավելի տրտում ու կարեկցություն շարժող նա՞, որ ձեռքից բռնած տանում է մանկան, որին անկարող է հաղորդել իր երազները, թե՞ նա, որ բոլորովին միայնակ է:

Չգիտեմ… Մի անգամ ես երկար ժամեր էի այդպիսի մի թախծավոր պառավ կնոջը, ցցված, ասես թե սառած լիներ նա, փաթաթվել էր փոքրիկ շալով և ստոյիկյան սիգանք էր արտահայտում:

Ըստ երևույթին, կատարյալ մենությունը հաղորդել էր նրան ամուրիի շարժուձև, որին միանում էր նրա առնական բնույթը, որ առանձին մի գրավչություն ու խորհրդավարություն էր տալիս իր խստաբարո կեցվածքին:

Չգիտեմ, ո՞ր ողորմելի կաֆեում և ինչպե՞ս էր նախաճաշել նա:

Ես հետևեցի նրան մինչև ընթերցարան ու հետըներս մտնելով երկար դիտում էի, թե ինչպես նա իր երբեմն արցունքից այրված աչքերով լրագրում ինչ—որ, ըստ երևույթին իր համար շատ կարևոր, տեղեկություն էր որոնում:

Ապա՝ կեսօրից հետո, աշնանային գեղեցիկ երկնի տակ, այն երկնի տակ, ուր երամով իջնում են մեր վրա հուշերն ու զղջումները, նստեց նա այգու անկյունում, որ ամբոխից հեռու ականջ դնե այն համերգներից մեկին, որոնցով զինվորական նվագախումբը հյուրասիրում է Փարիզի ժողովրդին:

Անշուշտ դա մի փոքրիկ խրախճան է այդ անմեղ (կամ այդ մաքրված) պառավի համար և դա մի սփոփանք է, որին նա արժանանում է, անցկացնելով իր ծանր ու երկար օրերից մեկը առանց մտերիմի, առանց զրույցի, առանց խնդության, մեկն այն օրերից, որ Աստված ուղարկում է նրան գուցե արդեն երկար տարիներ իրար հետևից տարին երեք արյուր վաթսուն և հինգ անգամ:

Ահա մի ուրիշը:

Ես չեմ կարողանում հայացքս չնետել, եթե ոչ կատարյալ կարեկցությամբ՝ գեթ հետաքրքրությամբ, դեպի զրկվածների այն